Կոդ: 224
Կառավարեք Ձեր շաքարային դիաբետը Accu-Chek SmartGuide CGM համակարգով, որի կանխատեսող հնարավորությունները կարող են օգնել Ձեզ գործել, նախքան գլյուկոզի տատանումների առաջանալը։
Կրեք մեր հարմարավետ Accu-Chek SmartGuide CGM սենսորը Ձեր բազկի վրա մինչև 14 օր՝ գլյուկոզի ցուցանիշները իրական ժամանակում ստանալու համար։ Այն ապահովում է ճշգրիտ տվյալներ, որոնք Դուք կարող եք օգտագործել Ձեր դեղորայքի չափաբաժինը որոշելու և ինքնակառավարման որոշումներ կայացնելու համար։
Նախագծված լինելով գլյուկոզի ցուցանիշների ամենօրյա կառավարման համար՝ Accu-Chek SmartGuide-ը տրամադրում է իրական ժամանակի տվյալներ, միտումներ և անհատականացվող ծանուցումներ, ինչը թույլ է տալիս օգտատերերին գործել ավելի արագ և չսպասել մատից արյուն վերցնելու հերթական պահին (սեղմիր և դիտիր տեսանյութը): Հավելվածը միանում է Ձեր սենսորին, որպեսզի Դուք կարողանաք մոնիթորինգի ենթարկեք Ձեր գլյուկոզան և հետևել դեղորայքի, ածխաջրերի ընդունմանը և ֆիզիկական ակտիվության ազդեցությանը։ Կանխատեսումները գնահատում են, թե ուր կգնա Ձեր գլյուկոզան հաջորդ 30 րոպեի, 2 ժամվա և գիշերվա ընթացքում, որպեսզի Դուք կարողանաք առաջ անցնել պոտենցիալ փոփոխություններից և ձեռնարկել համապատասխան գործողություններ։
Հետևեք Ձեր գլյուկոզի ցուցանիշներին և անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններ ձեռնարկեք
▪︎ Տեսեք ձեր իրական ժամանակի գլյուկոզի տվյալները ցերեկը և գիշերը՝ առանց մատի ամենօրյա ծակման:
▪︎ Դուք միշտ կապի մեջ եք՝ տվյալներն ավտոմատ փոխանցվում են ձեր սարքին:
▪︎ Ստացեք հստակ պատկեր ձեր կատարած քայլերի առաջընթացի վերաբերյալ և հասկացեք, թե ինչպես է ձեր ապրելակերպը և բուժումը ազդում ձեր գլյուկոզի ցուցանիշի վրա:
▪︎ Ավելի շատ ժամանակ անցկացրեք նպատակային միջակայքում։
▪︎ Ստացեք ծանուցում, երբ սպասվում է բարձր կամ ցածր գլյուկոզայի ցուցանիշներ:
Համակարգը հիմնված է երկու հզոր ուղեկից հավելվածների վրա՝ Accu-Chek® SmartGuide App և Accu-Chek® SmartGuide Predict App, որոնք Ձեր տվյալներն ու կանխատեսումները փոխանցում են անմիջապես Ձեր սմարթֆոնին։
Հայերեն օգտագործողի ձեռնարկը՝
Accu-Chek® SmartGuide հավելված
Accu-Chek® SmartGuide Predict հավելված
Roche Diabetes Care Gmbh