Կոդ: 224
Գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի (CGM) սենսոր, որը հետևում է միջհյուսվածքային հեղուկում գլյուկոզայի մակարդակին և ցուցմունքներն ուղարկում սմարթֆոնի համապատասխան հավելվածին կամ ընդունիչին: Նախագծված լինելով գլյուկոզի ցուցանիշների ամենօրյա կառավարման համար՝ SmartGuide-ը տրամադրում է իրական ժամանակի տվյալներ, միտումներ և անհատականացվող ծանուցումներ, ինչը թույլ է տալիս օգտատերերին գործել ավելի արագ և չսպասել մատից արյուն վերցնելու հերթական պահին (սեղմիր և դիտել տեսանյութը) : Այն անդադար չափում է գլյուկոզայի մակարդակը՝ կանոնավոր պարբերականությամբ թարմացնելով տվյալները հավելվածում:
Արհեստական բանականությամբ օժտված կանխատեսում՝
Հիմնական առանձնահատկությունը համակարգի մեջ ինտեգրված արհեստական բանականությունն (ԱԲ) է, որը տրամադրում է կարևոր կանխատեսական տեղեկատվություն Ձեր ապագա գլյուկոզայի մակարդակի մասին։ Իմացեք ոչ միայն որտեղ եք այժմ, այլև ուր եք շարժվում։
Կանխատեսող անվտանգության ահազանգեր`
Ստացեք ժամանակին զգուշացումներ՝ կանխելու անսպասելի բարձր և ցածր գլյուկոզայի մակարդակները․
Ջրակայուն 14-օրյա սենսոր`
Փոքր, աննկատ սենսորը տեղադրվում է հարմար, ամբողջական կիրառիչի միջոցով և ապահովում է ճշգրիտ, իրական ժամանակի գլյուկոզայի չափումներ յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ՝ մինչև 14 օր։
Անխափան բջջային փորձ SmartGuide հավելվածներով`
Համակարգը հիմնված է երկու հզոր ուղեկից հավելվածների վրա՝ Accu-Chek® SmartGuide App և Accu-Chek® SmartGuide Predict App, որոնք Ձեր տվյալներն ու կանխատեսումները փոխանցում են անմիջապես Ձեր համատեղելի սմարթֆոնին։
Հայերեն օգտագործողի ձեռնարկը՝
Accu-Chek® SmartGuide հավելված
Accu-Chek® SmartGuide Predict հավելված
Roche Diabetes Care Gmbh