Կոդ: 257
CARA տեսակի դիմակն ամենապահանջված քթային դիմակն է, որը տպավորում է քնի ապնոէ ունեցող յուրաքանչյուր անձի իր թեթև կառուցվածքով, փափուկ և ճշգրիտ բարձիկով, կոմպակտ, անաղմուկ և դիֆուզ արտաշնչման համակարգով, հարմար կարգավորումներով և այլ մտածված դետալներով։ Քիչ դետալների առկայությունը պարզեցնում է օգտագործումը և նվազեցնում ընդհանուր քաշը։
Իդեալական հարմարվում է դեմքին, ունի կրելու բարձր հարմարավետություն, հաճելի ու անաղմուկ արտաշնչում է ապահովում։
Փափուկ և ճկուն դիմակի բարձիկը ամուր կպչում է դեմքի ուրվագծերին՝ ապահովելով հարմարավետություն երկարատև կրելու ընթացքում՝ նույնիսկ առանց ճակատային բարձիկի։
Տասնամյակներ շարունակ կատարելագործված առանձին արտաշնչման համակարգն ապահովում է արտաշնչված օդի դիֆուզ արտահոսք՝ չանհանգստացնելով ո՛չ հիվանդին, ո՛չ էլ իր կողակցին։ Բացի այդ, քթային դիմակի արտաշնչման այս համակարգն ունի վերին փակ մաս, որը կանխում է օդի արտահոսքը դեպի աչքեր։
CARA քթային դիմակը ոչ միայն տպավորել է քնի ապնոէ ունեցող անձանց, այլև ստացել է տարբեր միջազգային մրցանակներ իր դիզայնի համար։
S/M
Löwenstein Medical Technology (Germany)