Կոդ: 256
JOYCEone-ի միջոցով մենք Ձեզ առաջարկում ենք շնչառական դիմակ մի չափսով, որը համապատասխանում է գրեթե բոլորին։ Դուք տնային պայմաններում հոգ եք տանում քնի ապնոէ ունեցող հիվանդների մասին։ Օգտագործեք JOYCEone, քանի որ դուք գրեթե միշտ կարող եք կառավարել չափսը։
Մեր միջազգային հաջողություն ունեցող քթային դիմակը ապահովում է հուսալի և լիովին անվտանգ թերապիա հիվանդների մեծ մասի համար՝ ընդամենը մեկ ունիվերսալ չափսով։ Սա հնարավոր է դարձնում հատուկ մշակված դիմակի բարձիկը և նորարարական, զսպանակավոր ճակատի հենարանը։ Ինչպես Löwenstein Medical-ի բոլոր դիմակները, JOYCEone-ի արտաշնչման ձայնը նույնպես շատ ցածր է։
Իր ճկուն, զսպանակային սկզբունքով ճակատի հենարանը ավտոմատ ապահովում է, որ այն միշտ ամուր և հարմարավետ հենվի ճակատին թերապևտիկ ճիշտ հեռավորության վրա։ Միաշերտ դիմակի բարձիկը՝ իր օպտիմիզացված ձևի շնորհիվ ինքնաբերաբար գտնում է իդեալական դիրքը՝ անկախ քթի չափից։
Հիվանդները կսիրեն JOYCEone-ը հենց առաջին անգամ օգտագործելումից։ Ոչ միայն հարմարավետության, այլև JOYCEone քթային դիմակի հեշտ օգտագործուման շնորհիվ։ Կապիչների անսխալ գունային կոդավորման և իջեցված բռնակի ամրակների շնորհիվ JOYCEone-ը արագ և հեշտ է հագցնել։
Մի խոսքով JOYCEone-ն աջակցում է Ձեզ՝ առավելագույնս օգտագործելու Ձեր ժամանակը՝ առանց հիվանդների խնամքի թերապիայի փոխզիջումների գնալու։
Löwenstein Medical Technology (Germany)