Löwenstein Medical Technology (Germany)
Քնի ապնոէի բուժման արդյունավետությունը սկսվում է ճիշտ դիմակից: JOYCEone Full Face-ը Löwenstein Medical-ի կողմից ստեղծված նորագույն լուծում է՝ նախագծված հատուկ այնպես, որ այն հարմար լինի գրեթե բոլորին, ինչը թույլ է տալիս ձեզ խնայել ժամանակ և ապահովել առավելագույն հարմարավետություն ձեր հիվանդների համար
Մենք հավատում ենք, որ հարմարավետությունն ու բուժման հաջողությունը պետք է ձեռք ձեռքի տված գնան:
Մեկ չափս, որը համապատասխանում է գրեթե բոլորին: Դիմակի յուրօրինակ դիզայնի շնորհիվ կարիք չկա անընդհատ փոխել չափսերը: Այն ավտոմատ կերպով հարմարվում է դեմքի տարբեր կառուցվածքներին, ինչը հիանալի լուծում է հատկապես տնային պայմաններում խնամք իրականացնող մասնագետների համար:
Ճկուն զսպանակավոր ճակատային հենարանը ապահովում է կայուն և հարմարավետ դիրք՝ բուժման ամբողջ ընթացքում: Միաշերտ դիմակի բարձիկը նրբորեն հարմարվում է ձեր դեմքի ձևին՝ ապահովելով հերմետիկություն և կանխելով օդի արտահոսքը:
JOYCEone Full Face-ը մտածված է մինչև վերջին մանրուքը: Գունային կոդավորմամբ գլխակապը և կցորդները թույլ են տալիս դիմակը հավաքել արագ և առանց սխալվելու: Այն նաև պատրաստված է դիմացկուն նյութերից, որոնք հեշտությամբ են մաքրվում:
Այս դիմակի խելացի դիզայնը թույլ է տալիս կենտրոնանալ հիվանդի խնամքի վրա՝ առանց անհարկի ժամանակ ծախսելու սարքավորումների կարգավորման վրա:
Տասնամյակների փորձն ու նվիրումը մեզ թույլ են տվել ստեղծել դիմակ, որը ոչ միայն արդյունավետ է, այլև հեշտ է օգտագործման մեջ: JOYCEone Full Face-ը մեր հաջողակ JOYCEone շարքի բոլոր լավագույն հատկանիշների համադրությունն է՝ թեթևություն, կոմպակտություն և բացառիկ որակ:
JOYCEone-ի միջոցով մենք Ձեզ առաջարկում ենք շնչառական դիմակ մի չափսով, որը համապատասխանում է գրեթե բոլորին։ Դուք տնային պայմաններում հոգ եք տանում քնի ապնոէ ունեցող հիվանդների մասին։ Օգտագործեք JOYCEone, քանի որ դուք գրեթե միշտ կարող եք կառավարել չափսը։
Մեր միջազգային հաջողություն ունեցող քթային դիմակը ապահովում է հուսալի և լիովին անվտանգ թերապիա հիվանդների մեծ մասի համար՝ ընդամենը մեկ ունիվերսալ չափսով։ Սա հնարավոր է դարձնում հատուկ մշակված դիմակի բարձիկը և նորարարական, զսպանակավոր ճակատի հենարանը։ Ինչպես Löwenstein Medical-ի բոլոր դիմակները, JOYCEone-ի արտաշնչման ձայնը նույնպես շատ ցածր է։
Իր ճկուն, զսպանակային սկզբունքով ճակատի հենարանը ավտոմատ ապահովում է, որ այն միշտ ամուր և հարմարավետ հենվի ճակատին թերապևտիկ ճիշտ հեռավորության վրա։ Միաշերտ դիմակի բարձիկը՝ իր օպտիմիզացված ձևի շնորհիվ ինքնաբերաբար գտնում է իդեալական դիրքը՝ անկախ քթի չափից։
Հիվանդները կսիրեն JOYCEone-ը հենց առաջին անգամ օգտագործելումից։ Ոչ միայն հարմարավետության, այլև JOYCEone քթային դիմակի հեշտ օգտագործուման շնորհիվ։ Կապիչների անսխալ գունային կոդավորման և իջեցված բռնակի ամրակների շնորհիվ JOYCEone-ը արագ և հեշտ է հագցնել։
Մի խոսքով JOYCEone-ն աջակցում է Ձեզ՝ առավելագույնս օգտագործելու Ձեր ժամանակը՝ առանց հիվանդների խնամքի թերապիայի փոխզիջումների գնալու։
CARA տեսակի դիմակն ամենապահանջված քթային դիմակն է, որը տպավորում է քնի ապնոէ ունեցող յուրաքանչյուր անձի իր թեթև կառուցվածքով, փափուկ և ճշգրիտ բարձիկով, կոմպակտ, անաղմուկ և դիֆուզ արտաշնչման համակարգով, հարմար կարգավորումներով և այլ մտածված դետալներով։ Քիչ դետալների առկայությունը պարզեցնում է օգտագործումը և նվազեցնում ընդհանուր քաշը։
Իդեալական հարմարվում է դեմքին, ունի կրելու բարձր հարմարավետություն, հաճելի ու անաղմուկ արտաշնչում է ապահովում։
Փափուկ և ճկուն դիմակի բարձիկը ամուր կպչում է դեմքի ուրվագծերին՝ ապահովելով հարմարավետություն երկարատև կրելու ընթացքում՝ նույնիսկ առանց ճակատային բարձիկի։
Տասնամյակներ շարունակ կատարելագործված առանձին արտաշնչման համակարգն ապահովում է արտաշնչված օդի դիֆուզ արտահոսք՝ չանհանգստացնելով ո՛չ հիվանդին, ո՛չ էլ իր կողակցին։ Բացի այդ, քթային դիմակի արտաշնչման այս համակարգն ունի վերին փակ մաս, որը կանխում է օդի արտահոսքը դեպի աչքեր։
CARA քթային դիմակը ոչ միայն տպավորել է քնի ապնոէ ունեցող անձանց, այլև ստացել է տարբեր միջազգային մրցանակներ իր դիզայնի համար։
S/M

M/L
LENA մոդելի դիմակը մշակվել է հատուկ ճիշտ շնչառության համար: Հիմնականում ուշադրությունը կենտրոնացած է դիմակի հարմարավետ տեղավորման վրա, հատկապես, երբ կիրառվում են բարձր ճնշումներ կամ երբ ներշնչման և արտաշնչման միջև ճնշման տարբերությունը զգալի է:
Դիմակի բարձիկը բնութագրվում է իր կրկնակի շուրթով: Թերապիայի ճնշումը ստեղծում է օդային բարձիկ, որը ապահովում է կատարյալ կնքում՝ առանց որևէ ճնշման կետեր առաջացնելու: Ձևը արտացոլում է անատոմիան և հիմնված է երկու գործոնի վրա. մեր հիվանդների դեմքի տվյալների բազան, որը տարիներ շարունակ աճում է, և շուկայի արձագանքը, որը անընդհատ հավաքվում և գնահատվում է:
Մեկ այլ կարևոր գործոն է դիմակի բարձիկի և դիմակի միջև կապը: Մի կողմից, կապը պետք է կայուն լինի թերապիայի ընթացքում՝ ինչպես անընդհատ բարձր ճնշման դեպքում, այնպես էլ բարձր ճնշման տարբերությունների՝ BiLevel թերապիայի դեպքում: Մյուս կողմից, կապիչները պետք է հնարավորինս հեշտ դուրս բերվեն ՝ պարզ և արդյունավետ մաքրում ապահովելու համար: Սա թվում է պարադոքսալ, բայց LENA դիմակը լիարժեքորեն ապահովում է երկու պայմաները։
Կապիչների նյութն այնքան ամուր է, որ դիմակը մնում է անշարժ նույնիսկ բարձր ճնշման տարբերությունների դեպքում: Առանձին կարգավորվող ճակատային հենարանն՝ իր բարձիկով LENA դիմակին տալիս է լրացուցիչ հենարան:
M

L